Ձյուդոյի եվրոպական միության մարզչական և մրցավարական սեմինարը կանցկացվի Հայաստանում
Ձյուդոյի եվրոպական միության մրցավարական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Յացկևինչը, ով մեր երկրում է ՄՕԿ-ի համագործակցության ծրագրի շրջանակներում մասնագիտական սեմինարներ անցկացնելու նպատակով, հյուրընկալվել է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին:
Նախարարը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել փորձի և մասնագիտական հմտությունները ձյուդոյի հայ մարզիչներին և մրցավարներին փոխանցելու համար: Կողմերը քննարկել են նաև մեր երկրում ձյուդո մարզաձևի է´լ ավելի զարգացման և տարածման տարբերակներն ու ուղիները:
Հյուրը նախարարին իր պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի առաջարկությամբ 2018 թ. ձյուդոյի եվրոպական միության մարզչական և մրցավարական սեմինարը Հայաստանում կազմակերպելու համար:
Հրաչյա Ռոստոմյանը, ողջունելի համարելով նմանատիպ միջազգային մարզական սեմինարի անցկացման նախաձեռնությունը մեր երկրում, միաժամանակ խոստացել է նախարարության գործառույթների շրջանակներում աջակցել Հայաստանում այդ սեմինարի հաջող կազմակերպմանը և իրագործմանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում