Սամուել Սևյանն առաջին տեղը զիջեց միայն լրացուցիչ ցուցանիշներով
Ավարտվեց ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում գտնվող Տեխասի համալսարանի շախմատի բաց մրցաշարը՝ 7500 դոլար մրցանակային ֆոնդով: Այս ստուգատեսին մասնակցում էին 19 երկրի 50 շախմատիստներ, որոնցից 15-ը գրոսմայստերներ էին, 17-ը` միջազգային վարպետ, 9-ը` ՖԻԴԵ-ի վարպետ:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր 15-ամյա Սամուել Սևյանը: Նա անցկացրած 9 հանդիպումներից 6-ում հաղթեց, 2-ում ոչ- ոքի խաղաց ու միայն 1 պարտություն կրեց , և ի վերջո, վաստակած 7 միավորով 1-2-րդ տեղերը կիսեց ստուգատեսում թիվ 1 վարկանիշն ունեցող ամերիկացի 16-ամյա գրոսմայստեր Ջեֆերի Քսյոնի հետ: Լրացուցիչ ցուցանիշերով հաղթող դարձավ Քսյոնին: Սևյանը ճանաչվեց 2-րդը:
Հայ շախմատիստի անհատական ընթացիկ վարկանիշն աճեց 13 կետով: Սևյանն այժմ կհամալրի աշխարհում 2600-ից բարձր անհատական ընթացիկ վարկանիշ ունեցող լավագույն պատանի շախմատիստների շարքը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում