Ստի դետեկտոր` ռուսական ֆուտբոլում
Ռուսաստանի ֆուտբոլային միության աշխատանքային խումբն ավարտել է 2-րդ դիվիզիոնի «Սոլյարիս»-«Կոլոմնա» սկանդալային հանդիպման հետաքննությունը: Խաղն ավարտվել էր 6:0 հաշվով` հօգուտ դաշտի տերերի, որից հետո պարտված թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բոդրովը հայտարարել էր, որ իր ֆուտբոլիստները խաղադրույքներ էին կատարել տվյալ հանդիպման վրա:
Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, ռուսական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ կիրառվել է ստի դետեկտոր, որն անցել են «Կոլոմնայի» ֆուտբոլիստները:
Խաղացողները ստուգումը հաջողությամբ են անցել և, չունենալով այլ ապացույցներ, աշխատանքային խումբը գործն ավարտված է համարել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում