Բաբուջյանն ու Գաբրիելյանը շարունակում են հետապնդել առաջատարին
Ղազախստանում շարունակվում է շախմատի «Պավլոդար Օփեն» միջազգային մրցաշարը: Այս տարի մրցաշարին մասնակցում են 91 շախմատիստ, որոնց թվում` 12 գրոսմայստեր և 8 միջազգային վարպետ: Մրցաշարի մասնակիցների թվում են նաև գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը և Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Արթուր Գաբրիելյանը:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, տեղի են ունեցել մրցաշարի 5-րդ տուրի հանդիպումները, որում Լևոն Բաբուջյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Եվգենի Եգորովի նկատմամբ, իսկ Արթուր Գաբրիելյանը հաղթել է Վիտալի Բոյարենցևին:
5-րդ տուրից հետո գրոսմայստերներ Լևոն Բաբուջյանն ու Արթուր Գաբրիելյանը վաստակել են 4-ական միավոր և կես միավորով են հետ մնում մրցաշարի միանձյա առաջատար Ալեքսանդր Զուբարևից: