Հեռուստամարաթոն-2016 արդյունքը` 15 միլիոն 428 հազար 777 դոլար
Ավարտվեց «Հայաստան» համայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնը, որն անցկացվեց «Իմ Արցախը» խորագրի ներքո: «Հեռուստամարաթոնն արձանագարեց 15 միլիոն 428 հազար 777 միլիոն դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:
Համազգային դրամահավաքի հանգանակությունները նպատակաուղղվելու են Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: Կշարունակվեն նաև նպատակային հատկացումներով ծրագրերը Հայաստանում և Արցախում:
Նշենք, որ Հեռուստամարաթոն-2015-ն արձանագրել էր 10 միլիոն 378 հազար 465 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: