Եթե հնարավոր չլինի դաշինք կազմել Ծառուկյանի հետ, «Համախմբումը» չի մասնակցի ԱԺ ընտրություններին.«Ժամանակ»
Հայաստանի տարբեր բնակավայրերում անցկացված ներքին, ոչ հրապարակային հարցումների արդյունքների համաձայն՝ Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը 0.1 տոկոսի շանս ունի խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Առաջիկա համապետական ընտրություններում իրենց հնարավորությունները չեն տարբերվում ՏԻՄ ընտրությունների ժամանակ Գյումրիի ու Վանաձորի արձանագրած արդյունքներից, այն դեպքում, երբ այդ զույգ քաղաքներում ահռելի աշխատանք է տարվել ընտրություններից առաջ։ Այս ամենից հետո, վերջերս Օսկանյանը հայտարարել է, որ եթե դաշինք հնարավոր չլինի կազմել Ծառուկյանի հետ՝ «Համախմբումը» գուցե չմասնակցի ԱԺ ընտրություններին»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան