Բորիս Նավասարդյան. Ռուսերենի տարածման համար մենք ունենք օբյեկտիվ պատճառներ
«Մենք միատարր բնակչություն ունեցող երկիր ենք, Միացյալ նահանագներ չենք, երբ որոշ նահանգներում իսպաներենը պաշտոնական լեզու է: Մեզ մոտ ռուսերենը պաշտոնալան լեզու դարձնելու անհրաժեշտություն միանշանակ չկա»:,-լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ռուսերենը պետական լեզու դարձնելու անհրաժեշտության մասին հարցին, ասաց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:
Նրա խոսքով, երկրում ցանկացած լեզվի տարածում պետք է ունենա օբյեկտիվ պատճառներ, ռուսերենի տարածման համար դրանք առկա են:
«Եվ կապերն են բավականին սերտ, և պաշտոնական հարաբերությունները, որքան էլ մենք վատ վերաբերենք ԵԱՏՄ-ին, բայց դա իրողություն է ու նշանակում է բավականին ինտենսիվ հարաբերություններ Ռուսաստանի հետ»,-ասաց Նավասարդյանը, ավելացնելով, որ դա պետք է լինի բնական ու օբյեկտիվ պրոցեսների շնորհիվ:
Նավասարդյանի խոսքով, չի հաջողվի Հայաստանում ռուսերենը պետական երկրորդ լեզու հռչակել, քանի որ կա դիմադրություն:
«Կարծում եմ՝ քողարկված դիմադրություն կա նաև իշխանական շրջանակներում: Հաստատ մեր իշխող էլիտայի ներկայացուցիչների մեծ մասը ռուսերենի չի տիրապետում և զուտ իրենց կարիերայի շահերից ելնելով չեն ցանկանա հայտնվել ոչ բարենպաստա պայմաններում մրցակցային առումով»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Բաբայան. Սա լեզվի հարց չի, սա էքսպանսիա է
- Հայաստանում ռուսերենը պահանջված լեզու չէ. Դավիթ Գասպարյան
- ՀՀ պետական լեզուն հայերենն է, որևէ օտար լեզվին կարգավիճակ տալու խնդիր բացարձակ չկա. Լևոն Մկրտչյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին