Հենրիխ Մխիթարյան. «Հաճելի էր մեկնարկային կազմում ընդգրկվելը»
Եվրոպա լիգայի խմբային փուլի «Ֆեյենորդի» հետ կայացած 5-րդ տուրի խաղում հիանալի արդյունավետությամբ աչքի ընկած «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումից հետո ընդգծել է, որ հաճելի էր լինել թիմի մեկնարային կազմում: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
«Մեծ ոգևորությամբ կրկին դուրս եկա խաղադաշտ, հաճելի էր մեկնարկային կազմում ընդգրկվելը: Փորձում եմ առավելագույնս օգնել թիմին: Այս խաղում մենք լավ արդյունք գրանցեցինք:
Դժվար էր թիմի խաղին կողքից հետևելը, բայց պետք է համբերել և շարունակել աշխատել: Հուսով եմ` սա նոր սկիզբ է ինձ համար»,- ասել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ «Ֆեյենորդին» հաղթեց 4:0 հաշվով: Հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվեց 82-րդ րոպեին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան