ԵԽ-ի ընդունած բանաձևից հետո թուրքական լիրան արժեզրկվել է
Թուրքիայի Կենտրոնական բանկը լիրայի արժեզրկումը կանխելու համար բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
«Էրմենիհաբեր»-ը, վկայակոչելով թուրքական «Doğan» լրատվական գործակալությանը, գրում է, որ կենտրոնական բանկի որոշմամբ՝ ռեպո տոկոսադրույքը 7.5 տոկոսից բարձրացվել է մինչև 8 տոկոս:
Կենտրոնական բանկի հայտարարությունից հետո 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 3 ղուրուշով՝ 3.40-ից իջնելով 3.37 լիրա: Սակայն նույն օրը Եվրախորհրդարանում (ԵԽ) Թուրքիա-Եվրամիություն (ԵՄ) բանակցությունները սառեցնելու մասին բանաձևի ընդունումից հետո թուրքական լիրան կրկին անկում է գրանցել՝ 1 դոլարի դիմաց կազմելով 3.47:
Եվրոն նույնպես ամրապնդել է դիրքերը՝ մեկ օրվա ընթացքում 1 եվրոյի դիմաց 3.59-ից բարձրանալով 3.66 լիրայի:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը միգրանտներով սպառնացել է Եվրամիությանը
- Ռուբեն Մելքոնյան. Եվրախորհրդարանի որոշումից հետո Թուրքիայում բռնապետական հակումներն ավելի մեծ թափ են ստանալու
- Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձև՝ սառեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին