Մոուրինյո. «Ուզում էիք տեսնել Մխիթարյանի՞ն, ես՝ նույնպես»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Ֆեյենորդի» հետ երեկ կայացած խաղում հանդես չի եկել թիմի հարձակվող Անտոնի Մարսիալը, քանի որ ինքն այլ պլաններ է ունեցել: Այս մասին տեղեկացնում է «Sport Express»-ը:
«Մարսիալի հետ ամեն ինչ նորմալ է, պարզապես չեմ կարող խաղադաշտ դուրս բերել 12 ֆուտբոլիստի կամ օգտագործել պահեստային նստարանն ամբողջությամբ: Ուզում էիք տեսնել Հենրիխ Մխիթարյանի՞ն, ես նույնպես: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է իր տեղը վաստակի հիմնական կազմում»,- ասել է Մոուրինյոն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան