
Հայաստանում ռուսերենը պահանջված լեզու չէ. Դավիթ Գասպարյան
«Հայաստանը ոչ Ղազախստան է, ոչ Բելառուս, որտեղ բնակչության կեսից ավելին ռուսներ են և ռուսերենը պահանջված լեզու է»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրականագետ, գրաքննադատ Դավիթ Գասպարյանը՝ անդրադառնալով այն հայտարարությանը, թե նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսերենին օրենսդրական հատուկ կարգավիճակ տալու ուղղությամբ աշխատանքներ պետք է տարվեն:
Նա ընդգծեց, որ Հայաստանում ռուսերենը պահանջված լեզու չէ. «Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները շատ լավ հայերեն գիտեն, շփման լեզվական խնդիր մեր մեջ չկա»:
Միաժամանակ Դ. Գասպարյանը նշեց, որ այդ հայտարարությունը լուրջ չի ընդունել, ապա հավելեց. «Սակայն այս կարգի մտայնությունները պետք է, ինչպես օձին բնում, դեռ չարթնացած խեղդեն, սպանեն, որ կորչի ու գնա»:
Մանրամասները՝ տեսանյութում: