Էրդողանը միգրանտներով սպառնացել է Եվրամիությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը սպառնացել է բացել սահմանները անօրինական միգրանտների համար: BBC-ի փոխանցմամբ, այս հայտարարությունը Էրդողանն արել է ի պատասխան ԵՄ-ի ընդունած այն բանաձևի, ըստ որի սառեցվում է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունները:
«Եթե դուք գնացել եք այդ քայլին, ապա սահմանները բաց կլինեն: Սա հաշվի առեք»,- հայտարարել է Էրդողանը:
Վրջինիս խոսքով, Եվրամիությունը չի կատարել փախսականների հոսքը կանխելու համար Թուրքիային տված խոստումը:
Նշենք, որ նախօրեին Եվրախորհրդարանը կողմ արտահայտվեց Թուրքիայի հետ բանակցությունների ժամանակավոր սառեցման մասին բանաձևին 479 պատվիրակներից դեմ է արտահայտվել 37-ը, ձեռնպահ՝ 107-ը, իսկ մնացած 325-ը կողմ են քվեարկել:
Չնայած բանաձևում նաև նշվում է, որ ԵՄ-ն մտադրություն ունի հետագայում ևս զարգացնել հարաբերությունները Թուրքիայի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձև՝ սառեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները
- Արցախից պատասխանում են Էրդողանի «մեծ ցանկությունը»
- Էրդողանը ԵՄ-ին սպառնացել է «Brexit»-ի նման հանրաքվեով
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին