Թադևոսյան. Վարչապետն ու չորս նախարարներըն արդեն ՀՀԿ շարքերում են
Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամակցության 7 հազար դիմում է ստացվել: Panorama.am-ին նման տվյալներ տրամադրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
«Կուսակցության շարքերում են արդեն վարչապետ Կարեն Կարապետյանը, չորս նախարարներ՝ Սուրեն Կարայանը, Իգնատի Առաքելյանը, Վահան Մարտիրոսյանը, Լևոն Ալթունյանը»,-ասաց նա:
Թադևոսյանի խոսքով, դիմումների հոսքն այս պահին էլ շարունակվում են, հազարավոր դիմումներ են ստացվել նաև կուսակցության տարածքային կառույցներում: Դիմումատուների թվում են նաև պաշտոնատար անձինք:
«Տվյալները ճշտվում են, աշխատանքները ընթանում են, այնպես որ կուսակցության շարքերը համալրելու սովորական գործընթաց է»,-նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյանի դիմումը ՀՀԿ գրասենյակում է
- Տրանսպորտի նախարարն արդեն դիմում է գրել և նույնպես կանդամակցի ՀՀԿ-ին
- Գյուղատնտեսության նախարարն այսօր դիմում կգրի
- Կարեն Կարապետյանի 7 պատճառները՝ ՀՀԿ-ին անդամակցելու որոշում կայացնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին