Վիգեն Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ում ունենալու են շատ լուրջ դերակատարում և միսիա. Շարմազանով
«Վարչապետ Կարեն Կարապետյանի մուտքը ՀՀԿ կբերի նոր դրական որակ, դրական փոփոխություններ, նոր լիցք, հակառակ դեպքում, վարչապետը նման որոշում չէր կայացնի»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով՝ այս ամիսների ընթացքում տեսել ենք, որ Կարեն Կարապետյանը բավականին պատվախնդիր, սկզբունքային անձնավորություն է, զգում է այն առաքելությունը, որն իր վրա դրված է: «Բնականաբար, մենք բոլորս սատարելու ենք կառավարության ջանքերին ու միասին առաջ ենք գնալու»,- ընդգծեց ՀՀԿ խոսնակը:
Նշենք, որ Շարմազանովը հայտարարել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանը և Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը անդամակցելով ՀՀԿ-ին, չեն կարող լինել շարքային ՀՀԿ-ականներ, նրանք կլինեն ՀՀԿ-ի ղեկավար կազմի առանցքային ներկայացուցիչներ:
Հարցին՝ որքանո՞վ է նպատակահարմար, որ կուսակցության շարքերը նոր համալրողները միանգամից ՀՀԿ-ի ղեկավար կազմում լինեն, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. ««Մանչեսթեր Յունայթեդից» երբ Ռոնալդուն գալիս էր «Ռեալ Մադրիդ», նա չէր գալիս, որ նստեր պահեստայինների նստարանին, նա գալիս էր՝ խաղալու իր վաստակած առաջատարի տեղում: Վիգեն Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն այն մարդիկ են, որոնք առաջատար են, լուրջ անելիք ունեն, և ՀՀԿ-ում ունենալու են շատ լուրջ դերակատարում և միսիա: Իսկ մեր կուսակցականները վաղվա համագումարում մեծ ցանկությամբ նրանց կընտրեն որպես ՀՀԿ ԳՄ անդամներ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին