Հալեպում լարվածություն կա. Սփյուռքի նախարար
Այս տարի հոկտեմբերի ամսին 76 մարդ է Հալեպից տեղափոխվել Հայաստան, իսկ նոյեմբերին այսօրվա դրությամբ մեր երկիր տեղափոխվածների թիվը 42-ն է: Այդ մասին այսօր սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող հանձնաժողովի նիստում տեղեկացրեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նա ասաց նաև, որ այսօր խոսել է Դամասկոսում Հայաստանի դեսպանության հետ և իրեն փոխանցել են, որ խուճապային տրամադրություններ Հալեպում չկան:
«Ճիշտ է, լարվածությունը կա, սիրիական զորքերը չեն կարողացել վերջնական լուծումներ գտնել», -ասաց նախարարը:
Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ Քուվեյթը և Չեխիան Հայաստանում ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն են հայտնել, Հայաստանի արտաքին գործերի նախարարության միջոցով դիմել են Սփյուռքի նախարարությանը:
«Առաջարկել են ֆինանսներ տրամադրել որոշակի ծրագիր իրականացնելու համար, մենք էլ առաջարկել ենք սոցիալական բնակարաններ կառուցել: Հարցը կարծես ընթացքի մեջ է: Հանձնարարականներ կան: Այդ ծրագիրը մենք պատրաստեցինք, ուղարկել ենք արտգործնախարարություն և քննարկումներ են ընթանում», -հանձնաժողովի անդամներին նորությունները ներկայացրեց Սփյուռքի նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան