Արթուր Քարտաշյան. «Ասում էին` քեզնից ինչ ֆուտբոլիստ»
«Փյունիկի» 19 ամյա պաշտպան Արթուր Քարտաշյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ փոքրուց է երազել ֆուտբոլիստ դառնալ, թեև այդ ժամանակ ոչ ոք չէր հավատում իր ուժերին: Երկրպագել է կատալոնյան «Բարսելոնին» այն դեպքում, երբ հայրը Մադրիդի «Ռեալի» մոլի երկրպագու էր:
«Փոքր տարիքից երազել եմ ֆուտբոլիստ դառնալ: Բակում միշտ խաղում էի, սակայն ինձ ֆուտբոլի չէին տանում, ասում էին՝ քեզնից ինչ ֆուտբոլիստ: Ի վերջո հորեղբորս խնդրեցի, ինձ բերեց «Փյունիկ», երբ 9 տարեկան էի:
Փոքրուց երկրպագել եմ «Բարսելոնին»: Հիմա առավել ևս, քանի որ հասկանում եմ ֆուտբոլն ու պրոֆեսիոնալ տեսանկյունից եմ մոտենում: Ի դեպ` հայրս «Ռեալի» երկրպագու է, և կարող եք պատկերացնել, թե ինչ հակամարտություն է լինում մեր տանը»,- պատմել է պաշտպանը: