Հայաստանի բասկետբոլի պատանեկան հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Վրաստանում
Հայաստանի մինչև 16 տարեկանների տղամարդկանց բասկետբոլի հավաքականը 2017 թ. հուլիսին կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արեգ Վաթյանը:
Նրա գլխավորությամբ Հայաստանի պատանեկան հավաքականն այս օրերին Վրաստանում ուսումնամարզական հավաք է անցկացնում:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ստուգողական առաջին խաղում Հայաստանի ընտրականին 64:57 հաշվով առավելության է հասել «Մարտվեյի» նկատմամբ: