Քննարկում. Հայաստանում ընտանեկան բռնությունները նաև պետական մարմինների ոչ պատշաճ գործունեության հետևանք են
Կանանց իրավունքների կենտրոնն այս տարվա ընթացքում կանանց նկատմամբ ֆիզիկական բռնությունների վերաբերյալ ավելի շատ ահազանգեր է ստացել, քան նախորդ տարում:
«2016-ին ընտանեկան բռնության դեպքերը Հայաստանում. ի՞նչ փուլում է Ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագիծը» թեմայով քննարկման ժամանակ ասաց կենտրոնի հոգեբան Մարինե Եղիազարյանը՝ վկայակոչելով կազմակերպության Երևանում ու յոթ մարզերում գործող թեժ գծերով ստացված ահազանգերի վիճակագրությունը:
Կենտրոն դիմած կանանց 48 տոկոսն ահազանգել են հոգեբանական, 50 տոկոսը՝ ֆիզիկական, 2 տոկոսը սեռական բռնությունների մասին:
«2010-2015 թվականների ընթացքում ընտանեկան բռնությունների զոհ է դարձել 35 կին»,-ասաց Մ. Եղիազարյանը:
Քննարկման մասնակիցներից «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լիդա Մինասյանը նշեց, որ այս տարվա ընթացքում գենդերային հիմքով ու ընտանեկան բռնության զոհ է դարձել 7 կին:
«Սպանության դեպքերը հասարակության անտարբերության ու պետական համապատասխան ինստիտուտների պատշաճ կերպով չգործելու հետևանք են: Խոսքը մասնավորապես ոստիկանության մասին է»,-ասաց կազմակերպության տնօրենը:
Նա պարզաբանեց, որ զոհ դարձած կանայք կենդանության օրոք դիմել ու ահազանգել են ոստիկանությանը բռնությունների մասին, սակայն ոստիկանությունը շատ դեպքերում անտարբեր է եղել:
Քննարկման համակարգողը հայտնեց, որ իրենք հրավիրել են նաև ոստիկանության ներկայացուցչի, սակայն քննարկմանը այդ կառույցից որևէ մեկը չի ներկայացել:
Panorama.am-ի՝ ընտանեկան բռնությունների վերաբերյալ հարցմանը ոստիկանությունից պատասխանել են, որ տեղեկատվության հավաքագրման համար անհրաժեշտ է 30 օր:
Հիշեցնենք, նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան նշում է «Ըննդեմ գենդերային բռնության 16-օրյակ»-ը։ Դա համաշխարհային շարժում է, որն ուղղված է կանանց դեմ բռնության բոլոր ձևերի վերացմանը: 16-օրյակի շրջանակներում ակտիվիստները, գիտնականները և քաղաքական գործիչները միավորվում են պայքարելու գենդերային հիմքով բռնության դեմ և օժանդակելու բոլորին՝ ունենալ հավասար կրթության հնարավորություն, միաժամանակ զբաղվելով կանանց իրավունքների պաշտպանությամբ: Այս տարի կարևորվում է կրթության հիմնախնդիրը, և թե ինչ հետևանքներ կարող է ունենալ գենդերային հիմքով բռնությունը՝ կրթության հավասար իրավունքի իրացման վրա:
Հարակից հրապարակումներ`
- Տարեկան շուրջ 2 հազար ահազանգ է գրանցվում ընտանեկան բռնության մասին
- Բռնություն՝ ընտանեկան բռնության ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանների նկատմամբ
- Հոկտեմբերի 1-ը մի քանի ՀԿ-ներ հռչակել են Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր
- «Ընտանեկան բռնութան կանխարգելման» օրենքի ընդունման հարցում բացակայում է քաղաքական կամքը. Մ. Մաթոսյան
- 2015-ի համեմատ այս տարի ընտանեկան բռնության դեպքերն ավելացել են
- Ընտանեկան ոչ բարենպաստ մթնոլորտում ապրող երեխաները վարքային լուրջ դժվարություններ են ունենում. Միրա Անտոնյան
- ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան. Ընտանեկան բռնության դեմ պայքարը նպաստում է ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանը
- Ն.Դուրյան. Ընտանեկան բռնությունն ու ընտանիքի սոցիալական վիճակն ուղիղ կապ չունեն իրար հետ
- Լ. Մինասյան. Հայաստանում ընտանեկան բռնության հետևանքով այս տարի 7 կին է սպանվել
- Հայաստանում ընտանեկան բռնությունը թաքնված հանցագործություն է
- Նիլս Մուիժնիկս. Հայաստանում որոշել եմ կենտրոնանալ ընտանեկան բռնությունների խնդիրների վրա
- Ոստիկանապետի հետ հանդիպմանը ԱՄՆ դեսպանը կարևորել է ընտանեկան բռնությունների դեմ պայքարի հարցը
- Ընտանեկան բռնությունը որպես հանցատեսակ չի սահմանվի. ՀԿ-ների պայքարն արդյունք չտվեց
- Ընտանեկան բռնություններ. Հարսը վառել է սկեսրայրի սեռական օրգանները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին