Աշխարհի չեմպիոնի մրցախաղ. հաշիվը կրկին հավասար է
Նյու Յորքում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը, որում ուժերն են չափում գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը և չեմպիոնի կոչման հավակնորդ, աշխարհի գավաթակիր ռուս Սերգեյ Կարյակինը:
Սկզբնախաղն անցավ բավականին հեշտ, իսկ ահա 20-րդ քայլին Կարյակինը վրիպեց։ Նա կարող էր ավարտել պարտիան իր օգտին կամ գոնե հասնել ոչ ոքի արդյունքի։ Սակայն այս անգամ բախտը ժպտաց Կարլսենին։ Վերջինս նկատել էր Կարյակինի ճիշտ քայլը։ Կողմերը կատարեցին 75 քայլ: Շախմատի աշխարհի չեմպիոնության մրցախաղում կայացած 10-րդ տուրից հետո հաշիվը հավասարվեց՝ 5։5։
5:5 հաշիվն ասում է, որ մյուս 2 պարտիան անպայման պետք է խաղացվեն և շատ հնարավոր է, որ դրանք նույնպես բավական չլինեն` հաղթողին որոշելու համար։ Այդ դեպքում կխաղացվի արագ շախմատի 4 պարտիա։ Խնդիրը չլուծվելու դեպքում նրանք կխաղան 2 բլից։ Իսկ եթե այս ամենից հետո ևս չեմպիոնի անունը պարզ չդառնա, կողմերը կխաղան որոշիչ պարտիա։