20-ամյա բռնցքամարտիկը նոկաուտից հետո մահացել է
Երիտասարդ անգլիացի բռնցքամարտիկ Կուբա Մոշեկն իր առաջին պրոֆեսիոնալ մենամարտում նոկաուտի է ենթարկվել, որից հետո այդպես էլ ուշքի չգալով` մահացել է: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Մենամարտի 3-րդ ռաունդում Մոշեկն ուժգին հարված է ստացել` կորցնելով գիտակցությունը, որից հետո շտապ հոսպիտալացվել է, սակայն բռնցքամարտիկն այդպես էլ կոմայից դուրս չի եկել:
Մոշեկի երկվորյակ քույրը` Մագդալենան, եղբոր բուժման համար փորձել է 20,000 ֆունտ հավաքել, սակայն հասցրել է միայն 4000-ը: Հարկ է նշել, որ մրցաշարը, որին մասնակցել է Կուբան, արտոնագրված չի եղել: