Ոստիկանություն. Այս տարվա ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով զոհվել է երեք կին
Այս տարվա ընթացքում՝ նոյեմբերի 15-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 600 դեպք: Ընտանեկան բռնության հետևանքով տուժել է 631 մարդ, որից երեքը մահացել են: Մահվան դեպքեր գրանցվել են Երևանում ու Արմավիրի մարզում:
Panorama.am-ի հարցմանն ի պատասխան նման տվյալներ են տրամադրել ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից:
Բռնություններից 389-ի դեպքում բռնարարը ամուսին է, տուժողը՝ կինը: 12 դեպքում կանայք են ամուսիներն են բռնության ենթարկել:
Ոստիկանության տվյալների համաձայն, գրանցվել է 56 դեպք, երբ ծնողը բռնության է ենթարկել զավակին, 74 դեպք, երբ զավակն է բռնության ենթարկել ծնողին:
Ոստիկանությունում գրանցված բռնությունների մեծ մասը՝ 206-ը գրանցվել է Երևանում, այնուհետև Շիրակն է (69 դեպք), Արարատը (63 դեպք), Կոտայքը (55 դեպք):
Նախորդ ողջ տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 793 դեպք, որոնց հետևանքով մահացել է 5 մարդ Երևանում, Արագածոտնում և Լոռիում: Ընտանեկան բռնության հետևանքով տուժել է 812 մարդ:
Նախորդ տարի էլ ոստիկանությունում գրանցված բռնությունների մեծ մասը գրանցվել է Երևանում:
Ուշագրավ է, որ այս տարվա ընթացքում գրանցված 600 ընտանեկան բռնության դեպքի առթիվ ընդամենը 42 քրեական գործ է ուղարկվել դատարան: 90 քրեական գործ կարճվել է, 468-ի դեպքում նյութը մերժվել է:
Հարակից հրապարակումներ`
- Քննարկում. Հայաստանում ընտանեկան բռնությունները նաև պետական մարմինների ոչ պատշաճ գործունեության հետևանք են
- Տարեկան շուրջ 2 հազար ահազանգ է գրանցվում ընտանեկան բռնության մասին
- Բռնություն՝ ընտանեկան բռնության ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանների նկատմամբ
- Հոկտեմբերի 1-ը մի քանի ՀԿ-ներ հռչակել են Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր
- Ն.Դուրյան. Ընտանեկան բռնությունն ու ընտանիքի սոցիալական վիճակն ուղիղ կապ չունեն իրար հետ
- Հայաստանում ընտանեկան բռնությունը թաքնված հանցագործություն է
- Ոստիկանապետի հետ հանդիպմանը ԱՄՆ դեսպանը կարևորել է ընտանեկան բռնությունների դեմ պայքարի հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում