«Ատլետիկոյի» ֆանատը դատի է տվել ՈՒԵՖԱ-ին
Մադրիդյան «Ատլետիկոյի» երկրպագու Խոսե Անտոնիո Կամպոնը դատի է տվել ՈՒԵՖԱ-ին «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակչի անարդարացի արդյունքի համար։ Կամպոնի կարծիքով՝ «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը գոլ է խփել խաղից դուրս վիճակից։ Դա փոխել է խաղը և առավելություն տվել թիմերից մեկին։
Կամպոնն ՈՒԵՖԱ-ից պահանջում է 1600 եվրո, 150՝ տոմսի արժեքի, 1500՝ հասցված բարոյական վնասի համար։
Ինչպես տեղեկացնում է eurosport.ru-ն, երկրպագուի փաստաբան Կառլոս Մենդեսը հայտարարել է, որ այդ դեպքը ոչնչով չի տարբերվում մյուս դեպքերից, որոնք վերաբերում են սպառողի իրավունքների խախտմանը։
«Եթե դուք կինո եք գնում, և ձայն չկա, ձեզ վերադարձնում են գումարը։ Նույնը այստեղ է։ Դա կանոնակարգ է, որին պետք է հետևել։ Դա անփութություն է, և եթե դուք այն գործել եք, ուրեմն պետք է վճարեք։ Ուստի մենք դիմում ենք ՈՒԵՖԱ-ին և նրա աշխատակցին՝ մրցավար Մարկ Կլատենբուրգին»,- նշել է փաստաբանը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում