Էդգար Մալաքյան. «Գլխավորն այն է, որ պայքարեցինք մինչև վերջ»
«Ստալի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի վերջին արդյունքը։ Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին 3։2 հաշվով հաղթել է Չեռնոգորիայի ազգային թիմին։
«Խաղին լավ էինք պատրաստվել,- Մալաքյանի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Առաջին խաղակեսն այնքան էլ լավ չանցկացրեցինք և 2 գնդակ բաց թողեցինք։ Սակայն ընդմիջումից հետո տղաները բնավորություն դրսևորեցին ու 3 գոլ խփեցին։ Խաղից հետո ունեցած զգացումներդ չես կարող փոխանցել բառերով։ Գլխավորն այն է, որ պայքարեցինք մինչև վերջ։
Եթե խոսենք Հայաստանի հավաքականի հեռանկարների մասին, ապա դա մեր առաջին հաղթանակն էր, որը, հուսով ենք, նոր փուլի սկիզբ կդառնա։ Մեր հավաքականը նոր մարզիչ է գլխավորել՝ Արթուր Պետրոսյանը, ով երկար ժամանակ հանդես է եկել Շվեյցարիայում և հիմա կոլեկտիվին է փոխանցում խաղի սեփական պատկերացումները։»
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում