ՀՀԿ համագումարում ընդունվեց բանաձև
Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարում ընդունվեց համագումարի բանաձևը, որը ներկայացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը.
«Հայաստանի Հանրապետական կուսակցության շարունակում է հետևողական աշխատանքով քայլ առ քայլ ամրապնդել կուսակցական բարդ և բազմաշերտ համակարգը: Շարունակական ջանքեր են ներդվում կուսակցական մեխանիզմի արդյունավետության բարձրացման, արդիականացման ուղղությամբ: Ավելացել է կուսակցության սկզբնական կամակերպությունների քանակը, ընդարձակվել է ՀՀԿ կապերն արտաքին աշխարհում, աշխատանքներ են իրականացվում կուսակցականների քաղաքական և գաղափարական մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, հիմնադրվել է և իր գործունեությունն է սկսել Անդրանիկ Մարգարյանի անունը կրող Հայաստանում առաջին կուսակցական, քաղաքական դպրոցը:
2016-2018 թվականները լինելու են խիստ կարևոր Հայաստանի սահմանադրության անցումային դրույթներն արդյունավետորեն կյանքի կոչելու տեսանկյունից: ՀՀԿ-ն պատրաստ է հստակ առաքելություն ստանձնել այս անցումային շրջանում, որպեսզի այն լինի հնարավորինս կայուն, սահուն, անցնցում:
Մեր բոլորի ուշադրության կենտրոնում է Հայաստանի տնտեսությունը, առկա բոլոր մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու և երկարաժամկետ սոցիալ- տնտեսական զարգացում ապահովելու գերակայությունը:
Մեզ հաջողվել է զարգացնել բոլոր այն ինստիտուտները, որոնք, զսպանակի նման աշխատելով, կարողանում են լրջորեն մեղմել արտաքին աշխարհից եկող ուժեղ բացասական ազդակները, չթողնել, որ դրանք վատթարացնեն մարդկանց և ընտանիքների կյանքը:
Վերանայելով մեր առաջնահերթությունները, սահմանափակելով ծախսերը, ընդունելով պահպանողական բյուջե՝ կարողացել ենք արդյունավետ դիմագրավել մարտահրավերներին, բարձրացնել տնտեսության մրցունակությունը, մեծացել արտահանումը, հիմք դնել տնտեսական կայուն աճի:
Այս տեսանկյունից գալիք տարիների փոփոխությունները լինելու են բեկումնային:
Հայաստանը միջազգային հարաբերություններում շարունակում է հանդես գալ որպես պատասխանատու, հավասարակշռված, կանխատեսելի և վստահելի երկիր: Մեր արտաքին քաղաքականության նպատակն ու միջազգային հարաբերություններում մեր ներգրավվածության բանաձևը մեր գործընկերների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումն է, աշխարհում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը:
Արցախի հարցը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով: Մեր դիրքորոշումն անփոփոխ է. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի միայն Արցախի ժողովորդի ազատ ինքնորոշմամբ:
Այսօր Հայաստանի զինված ուժերի ռազմատեխնիկական, տեխնոլոգիական և կադրային արդիականացման միջոցով մենք ձևավորում ենք ժամանակակից բանակ: Վերջին շրջանում արդեն իսկ լրջորեն փոխվել է մեր բանակի դիմագիծն և զինանոցը: Վստահ եղեք, որ մեր բանակի արդիականացման համար մենք ոչինչ չենք խնայելու:
Առկա մարտահրավերները պահանջում են խնդիրների լուծման նոր մոտեցումներ նաև Հայաստան-սփյուռք հարաբերություններում: Մեր համընդհանուր նպատակադրումը հստակ է՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացում և առաջ գնացող Հայաստանի շուրջ համայն հայության միավորում:
Հանրապետականը համագործակցության համար բաց է բոլոր շահագրգիռ և հայրենասեր ուժերի, անհատների համար, մենք պատրաստ է աշխատել յուրաքանչյուրի հետ, ով ցանկանում է քարը դնել քարի վրա` մեր ընդհանուր տունը շենացնելու համար:
Համախմբելով մեր ժողովրդի մարդկային ներուժը և ինտելեկտուալ կարողությունները՝ մենք միասին ենք հաղթահարելու առկա դժվարությունները, որպեսզի հաղթեն հայն ու Հայաստանը: Հայաստանը հաղթելու է»:
Հարակից հրապարակումներ`
- Անտրամաբանական կլիներ, եթե չհստակեցնեի իմ հարաբերությունները Հանրապետական կուսակցության հետ. Վիգեն Սարգսյան
- ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը իր կուսակիցներին
- ՀՀԿ գործադիր մարմնում կատարվել են փոփոխություններ
- ՀՀԿ նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը
- Սերժ Սարգսյան. Մենք ապագայատենչ ենք և հակադրվում ենք հետադիմությանը
- Էդի գազավիկներն էին, գազ տվեցին. Սարոյանը՝ ՀՀԿ-ին անդամագրումների մասին
- ՀՀԿ նախագահի տեղակալներից մեկը կունենա առաջին տեղակալի կարգավիճակ
- ՀՀԿ-ն շարունակում է զտել իր շարքերը սեփական շահեր լուծողներից. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյան. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ
- Ս.Նիկոյան. Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ ամենակարևոր խնդիրներին
- Նեղանալը տղամարդու համար չէ. Գագիկ Բեգլարյան
- Սերժ Սարգսյան. Սփյուռքի հարցում փոխելու ենք սլաքները
- Զինվորները մեր ապագա նախարարներն ու վարչապետերն են. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյան. Մեր առաջնահերթ խնդիրն է 2017-ի գարնանը կազմակերպել ու անցկացնել անբիծ ընտրություններ
- Սերժ Սարգսյան. Գալիք ընտրություններում վստահություն քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կգլխավորի Կարեն Կարապետյանը
- Այսուհետ անհետանալու են մարդ-կուսակցությունները կամ ակումբ-կուսակցությունները. Սերժ Սարգսյան
- ՀՀԿ համագումարում ուղերձներով հանդես եկան արտասահմանյան գործընկեր կուսակցությունները
- Երբ մարդիկ աշխատանքից դուրս են գալիս, չի նշանակում, թե նրանցից ազատվում են. Բեգլարյան
- ՀՀ նախագահը ողջունեց վարչապետի ՀՀԿ-ական դառնալը
- ՀՀԿ համագումարը մեկնարկեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին