ՀՀԿ նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը
Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարում ՀՀԿ նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը:
«Հաշվի առնելով ՀՀԿ տարբեր տարածքային կազմակերպությունների կողմից ստացված և համագումարի պատվիրակության անդամների կողմից ներկայացված առաջարկությունները, ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հարուստ փորձը, մեր մեծ վստահությունը մեր կուսակցության նախագահի նկատմամբ՝ որպես համագումարի պատվիրակ առաջարկում եմ Սերժ Սարգսյանին գրանցել որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու»,-ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Համագումարին ներկա մյուս պատվիրակների կողմից այլ առաջարկներ չներկայացվեցին:
Քվեարկությունը կազմակերպվեց բաց եղանակով: Համագումարի բոլոր պատվիրակները կողմ քվեարկեցին:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Մենք ապագայատենչ ենք և հակադրվում ենք հետադիմությանը
- ՀՀԿ նախագահի տեղակալներից մեկը կունենա առաջին տեղակալի կարգավիճակ
- Սերժ Սարգսյան. Սփյուռքի հարցում փոխելու ենք սլաքները
- Զինվորները մեր ապագա նախարարներն ու վարչապետերն են. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյան. Մեր առաջնահերթ խնդիրն է 2017-ի գարնանը կազմակերպել ու անցկացնել անբիծ ընտրություններ
- Սերժ Սարգսյան. Գալիք ընտրություններում վստահություն քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կգլխավորի Կարեն Կարապետյանը
- ՀՀԿ համագումարում ուղերձներով հանդես եկան արտասահմանյան գործընկեր կուսակցությունները
- ՀՀ նախագահը ողջունեց վարչապետի ՀՀԿ-ական դառնալը
- ՀՀԿ համագումարը մեկնարկեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին