Սյունիքի մարզի գյուղացիների 2 տարվա պարտքերը կմարվեն. Մարզպետ Վահե Հակոբյան
Սյունիքի մարզում նախորդ երկու տարիների ընթացքում նախ երաշտի, հետո՝ գնաճի հետևանքով գյուղացիների գոյացած պարտքերը կմարվեն: Այդ մասին այսօր ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Նա տեղեկացրեց, որ այդ նախաձեռնությունն իրենն է, իսկ 2 տարվա պարտքերը կփակի Սյունիքի զարգացման հիմնադրամը: Նա հերքեց մամուլում հայտնված տեղեկությունները, թե մարզպետարանի հրահանգով գյուղապետերը գնում վարկ են վերցնում. «Մամուլը չարաչար սխալվում է, նման հրահանգ չի եղել»:
Ինչ վերաբերում է գյուղացիներին մտահոգող հաճարի իրացմանը, ապա Հակոբյանն ասաց, որ դա համատարած խնդիր է: Ինչպե՞ս է լուծվելու խնդիրը հարցին, մարզպետը պատասխանեց. «Նույն կերպ, մենք կփակենք բոլոր էդ գումարները»:
Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ նա նշանակվեց Սյունիքի մարզի ղեկավարի պաշտոնում, Հակոբյանը պատասխանեց. «Դե, երևի նշանակողները գտել են, որ ես մենեջեր եմ, կրիզիս մենեջեր, դրա համար առաջարկել են, որ զբաղեցնեմ այդ պաշտոնը, ես էլ չեմ հրաժարվել»:
Ի դեպ, Հակոբյանը տեղեկացրեց, որ արդեն երկու օր է՝ Հանրապետական կուսակցության անդամ է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին