ՈՒԵՖԱ-ին կարող են դատել Չեմպիոնների լիգայի բարեփոխումների համար
Եվրոպական ֆուտբոլային լիգաների ասոցիացիան շատ դժգոհ է Չեմպիոնների լիգայի ձևաչափի վերջին փոփոխություններից։ Օգոստոսի վերջին հայտնի դարձավ, որ 2018-2021 թթ. ժամանակահատվածում եվրոպական 4 առաջնությունները միանգամից Չեմպիոնների լիգայի 4-ական ուղեգիր կստանան։ Խոսքն Իսպանիայի, Անգլիայի, Գերմանիայի ու Իտալիայի մասին է։ Բնականաբար, դա դուր չի եկել ՈՒԵՖԱ-ի մյուս անդամներին։
Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների լիգան մտորում է ՈՒԵՖԱ-ի դեմ դատական հայց ներկայացնելու մասին։ Կազմակերպությունը դժգոհ է, որ որոշումն ընդունվել է խիստ գաղտնիության պայմաններում։
Ավելացնենք, որ Ֆրանսիայի լիգան նույնպես կարող է միանալ բողոքին։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում