ՀՀԿ նախագահի տեղակալներից մեկը կունենա առաջին տեղակալի կարգավիճակ
«Սահմանադրական բարեփոխումներից հետո փոփոխության է ենթակա նաև «Կուսակցության մասին» օրենքը, որի նախագիծն այժմ ԱԺ-ում է, գտնվում է քննարկման փուլում»,- ՀՀԿ 16-րդ համագումարում ներկայացնելով ՀՀԿ կանոնադրությունում առաջադրվող փոփոխությունները, լրացումները՝ ասաց կուսակցության գործադիր մարմնի անդամ, կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Նրա խոսքով՝ նման պայմաններում ՀՀԿ-ն չի կարող անտեսել ժամանակի, քաղաքական իրավիճակի, օրենսդրական դաշտի հրամայականները, չի կարող իր գործունեությունը և այն կարգավորող ներքին փաստաթուղթը՝ կուսակցության կանոնադրությունը, չհամապատասխանեցնել այդ ամենին:
«Կանոնադրության մեջ յուրաքանչյուր փոփոխություն ունի իր հիմնավորվածությունը և օրենսդրական թելադրանք է»,- ընդգծեց Ռ. Թադևոսյանը:
Նա նշեց, որ փոփոխություններից մեկով առաջարկվում է սահմանել՝ կուսակցության նախագահի տեղակալներից մեկը կունենա առաջին տեղակալի կարգավիճակ:
Նրա խոսքով՝ նախատեսվում է ստեղծել նաև խորհրդակցական մարմնի կարգավիճակ ունեցող ՀՀԿ ավագների խորհուրդ. «Վստահ եմ, որ այն կարող է դառնալ ոչ միայն փորձի յուրատեսակ շտեմարան, այլ կդառնա կուսակցական աշխատանքներն ակտիվացնելու ինքնատիպ մեխանիմզ»:
Հարակից հրապարակումներ`
- Ս.Նիկոյան. Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ ամենակարևոր խնդիրներին
- Արփինե Հովհաննիսյան. Քաղաքական դաշտն իր ներսում պետք է ներուժ գտնի փոփոխությունների համար
- ՀՀԿ համագումարը մեկնարկեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին