Սերժ Սարգսյան. Սփյուռքի հարցում փոխելու ենք սլաքները
ՀՀԿ 16-րդ համագումարի ժամանակ իր ծրագրային ելույթում Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգայանը անդրադարձավ նաև Հայաստան-սփյուռք կապերի խորացման ու զարգացման խնդրին:
«Առկա մարտահրավերները պահանջում են մշակել նաև նոր մոտեցումներ Հայաստան-սփյուռք փոխհարաբերություններում: Այսօր արդեն գրեթե բոլորն են վստահ նպատակի հարցում, այն է՝ երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացում և առաջ գնացող Հայաստանի շուրջ համայն հայության միավորում: Սա պահանջում է համատեղ աշխատանքի նոր մոտեցումներ, ավելի ակտիվ նախատրամադրվածություն: Մենք շարունակում ենք բացահայտել սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների ներուժը՝ փորձելով այն ուղղել Հայաստանի կայուն զարգացմանը»,-իր ելույթում նշեց նախագահ Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով անցած տարիներին Հայաստան-սփյուռք համագործակցության համար ստեղծված և իրացված նախադրյալներին՝ նախագահն ընդգծեց, որ եկել է մեկ էական լրացում կատարելու պահը՝ դա միասնականության և պատասխանատվության համատեղումն է:
«Եկել է միասնաբար զարգացման քաղաքականություն իրականացնելու ժամանակը: Անկեղծ լինենք, մինչև հիմա դա ընդգծված իրականություն չի եղել: Մենք փոխում ենք սլաքները, ասում ենք՝ այսուհետ մշակված ձևաչափերով միասին ենք աշխատելու: Միասին ենք ամրագրելու նպատակները, միասին ենք ստանձնելու դրանց իրականացման դերը և վերջում էլ միասին ենք ասելու, թե ինչը ստացվեց, իսկ ինչը՝ոչ»:
Ըստ նախագահի՝ պետք է բացառվեն չհասկացվածության սուր անկյունները և յուրաքանչյուր կարող ու ցանկություն ունեցող հայի համար պետք է գտնվի գործելու և պատասխանատվություն ստանձնելու սեփական հատվածը:
Նախագահ Սերժ Սարգսյանը հավելեց նաև, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է դառնալ Հայաստան-սփյուռք փոխգործակցության շարժիչը՝ նպաստելով հայրենիք-սփյուռք կապի խորացմանն ու փոխադարձ պատասխանատվության ու արդյունավետ համագործակցության ամրապնդմանը:
Հարակից հրապարակումներ`
- Զինվորները մեր ապագա նախարարներն ու վարչապետերն են. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյան. Մեր առաջնահերթ խնդիրն է 2017-ի գարնանը կազմակերպել ու անցկացնել անբիծ ընտրություններ
- Սերժ Սարգսյան. Գալիք ընտրություններում վստահություն քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կգլխավորի Կարեն Կարապետյանը
- Այսուհետ անհետանալու են մարդ-կուսակցությունները կամ ակումբ-կուսակցությունները. Սերժ Սարգսյան
- ՀՀ նախագահը ողջունեց վարչապետի ՀՀԿ-ական դառնալը
- ՀՀԿ համագումարը մեկնարկեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան