Սիրիայի ԱԳՆ. Թուրքիան է պատասխանատու Մերձավոր Արևելքում տիրող լարվածության համար
Անկարան ամենայն պատասխանատվություն է կրում մերձավորարևելյան տարածաշրջանում առկա լարվածության համար: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Սիրիայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ֆեյսալ Միկդադը:
«Անկարան պատասխանատվություն է կրում նաև Իրաքում ու Սիրիայում տիրող վիճակի համար»,-ասել է նա:
Փոխնախարարը Թուրքիայի իշխանություններից պահանջել է անհապաղ դուրս բերել զորքերը Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքից:
Աղբյուրը հիշեցնում է, որ թուրքական բանակն այս տարվա օգոստոսից մեկնարկել է «Եփրատի վահան» գործողությունը, որն իբր ուղղված է ԻԼԻՊ-ի դեմ: Էրդողանը հայտարարել է, որ գործողության նպատակն է գրոհայիներից ազատել 5 հազար քմ տարածք ու անվտանգության գոտի, որտեղ պետք է տեղակայի փախստականներին:
Պաշտոնական Դամասկոսը Թուրքիայի գործողությունները գնահատում է որպես իր հյուսիսային նահանգների օկուպացիա և Անկարայի հետ չի համակարգում ահաբեկչության դեմ գործողությունները:
Հարակից հրապարակումներ`
- Իրանը պատրաստ է Համադանի ավիաբազան տրամադրել ռուսներին
- «Եփրատի վահան»-ի շրջանակներում սիրիական ևս 6 բնակավայր է ազատագրել
- Թուրք գործիչ. Դեպի Թուրքիա սիրիական փախստականների զանգվածային արտագաղթը ծրագրված է եղել նախապես
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան