Ս.Նիկոյան. Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ ամենակարևոր խնդիրներին
«ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ՀՀԿ 16-րդ համագումարում ունեցած ելույթում անդրադարձավ հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներին, արտաքին հարաբերություններին, ղարաբաղյան հիմնախնդրին: Սերժ Սարգսյանն անդրադարձավ ամենակարևոր խնդիրներին, որոնք առկա են մեր երկրում»,- ՀՀԿ 16-րդ համագումարի ընդմիջումին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ անդամ Սամվել Նիկոյանը:
Նրա խոսքով՝ նախագահը թվերով անդրադարձավ երկրի սոցիալ-տնտեսական վիճակին, ներկայացրեց այն մարտահրավերները, որոնք կանգնած են Հայաստանի տնտեսության առջև, այդ մարտահրավերներին դիմակայելու և սահուն զարգացում ապահովելու առաջնահերթությունը:
«Ամենակարևոր ուղերձներից մեկն այն է, որ ՀՀԿ-ն վճռական է սատարելու Կարեն Կարապետյանի կառավարությանը, հստակ սահմանեց, որ եթե մեր կուսակցությունը 2017 թվականի ընտրություններում հաջողություններ արձանագրի, մեր վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը: Սա կարևոր ուղերձներից էր, որ Կարեն Կարապետյանի և ՀՀԿ-ի հարաբերությունները միտված են ապագային և դա լինելու է շարունակական, մասնավորապես այն փաստից հետո, որ Կարեն Կարեպետյանն արդեն ՀՀԿ- անդամ է»,- ասա Ս. Նիկոյանը:
Նրա խոսքով՝ նախագահի ելույթում հնչած կարևոր ուղերձներից է նաև ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող հայտարարությունները. «Մեր դիրքորոշումը հստակ է՝ բացառապես խաղաղ ճանապարհով հարցի լուծում»:
Սամվել Նիկոյանը նաև ասաց, որ այսօր ՀՀԿ-ն ունի 157 հազար անդամ, ով ցանկանում է անդամագրվել կուսակցությանը, դռները բաց են: Պատասխանելով հարցին, թե հնաբնակ ՀՀԿ-ականներն ինչպե՞ս են վերաբերում, որ նոր նախարարներ են անդամագրվում կուսակցությանը, նա ասաց. «Նորմալ է: Կուսակցությունը գնում է բարեփոխումների, ցանկանում է բարեփոխվել ինքը, բարեփոխել պետական կառավարման ողջ համակարգը, կուսակցությունը ներառում է իր մեջ այնպիսի մարդկանց, որոնց ազգաբանակչությունը կվստահի, կունենան դրական իմիջ»:
ՀՀԿ-ականն ասաց, որ այսօրվա համագումարին մասնակցում է 1712 պատվիրակ, հրավիրված է և մասնակցում է 13 կուսակցության ներկայացուցիչներ, 60 ՀԿ ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Սփյուռքի հարցում փոխելու ենք սլաքները
- Զինվորները մեր ապագա նախարարներն ու վարչապետերն են. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյան. Մեր առաջնահերթ խնդիրն է 2017-ի գարնանը կազմակերպել ու անցկացնել անբիծ ընտրություններ
- Սերժ Սարգսյան. Գալիք ընտրություններում վստահություն քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կգլխավորի Կարեն Կարապետյանը
- Այսուհետ անհետանալու են մարդ-կուսակցությունները կամ ակումբ-կուսակցությունները. Սերժ Սարգսյան
- ՀՀԿ համագումարում ուղերձներով հանդես եկան արտասահմանյան գործընկեր կուսակցությունները
- ՀՀ նախագահը ողջունեց վարչապետի ՀՀԿ-ական դառնալը
- ՀՀԿ համագումարը մեկնարկեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան