Սև ուրբաթ. Երկու զոհ, չորս վիրավոր
ԱՄՆ-ում սև ուրբաթին կրակոցների հետևանքով երկու մարդ սպանվել է, չորսը՝ վիրավորվել: Կրակոցները եղել են խանութների դիմաց, որոնց ներսում բազմաթիվ մարդիկ են եղել: Հայտնում է New York Daily News-ը:
Աղբյուրը նշում է, որ այս շաբաթվա ընթացքում չորս անգամ կրակոցներ են հնչել խոշոր առևտրի կենտրոնների դիմաց: Նյու Ջերսի նահանգում մեկ մարդ մահացել է, մեկը՝ վիրավորվել:
Նույն աղբյուրի համաձայն, սև ուրբաթի շրջանակում աֆրիկացիներն ամենաշատը գնել են զուգարանի թուղթ: Հարավային Աֆրիկայում սև ուրբաթը նշում են 2013-ից:
ԱՄՆ-ում սև ուրբաթը հաջորդում է Գոհաբանության օրվան, որը նշվում է նոյեմբերի 4-րդ հինգշաբթի օրը: Սև ուրբաթին խանութները մեծ զեղչեր են հայտարարում, այն սկիզբ է առել 19-րդ դարից: Բառակապակցության բացասական երանգավորումը տրվել է Փենսիլվանյայում, որի բնակիչները շատ դժգոհել են այդ օրը քաղաքում տիրող մեծ խցանումներից: Սև ուրբաթն այժմ դուրս է եկել ԱՄՆ սահմաներից, այն նշվում է նաև Հայաստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին