ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը չի ծառայել բանակում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ում կարդում ենք. «Նորություն չէ, որ հայրենի պաշտոնյաներից շատերը չեն ծառայել Հայոց բանակին։ Դեռևս Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ կառավարության կազմը համալրվեց բանակում չծառայած նախարարներով, որոնց համար հայրենիքը սկսվում և ավարտվում էր Տիգրան Սարգսյանի որոշումներով։ Պարզվում է՝ այն նոր պրոֆեսիոնալների կառավարության կազմում էլ կան այդպիսիք։
Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը չի ծառայել Հայոց բանակում։ Ու ամենևին կարևոր չէ, թե պաշտոնական ինչ պատճառաբանությամբ։ Հավելենք, որ Հայոց բանակում ծառայությունից խուսափել է նաև քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։ Նա այն պաշտոնյան է, որ նշանակման առաջին օրերից բացառեց, որ Հայաստանը կունենա ազգային ավիափոխադրող ընկերություն։ Դե, իհարկե»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա