Զինծառայողների ապահովագրության մասին օրենքից պարտադիր բաղադրիչը չի հանվի. Վիգեն Սարգսյան
Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծից պարտադիր բաղադրիչը չի հանվելու: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Դա այդ օրենքի առանցքային հիմքն է և խմբագրելով դա, խմբագրած կլինեի օրենքի բուն էությունը», -հավելեց նախարարը:
Հիշեցնենք՝ Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում էր ստեղծել հիմնադրամ, որը կմիավորի թե պետությունից, թե հասարակությունից ստացվող դրամական միջոցները, կապահովի այդ միջոցների պրոֆեսիոնալ կառավարումը և առաջացած միջոցների հաշվին` զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումը:
Յուրաքնաչյուր աշխատող քաղաքացուց նախատեսվում է գանձել 1000 դրամ: Որոշ շրջանակներ վերջին օրերին պնդում էին, թե կառավարությունը մտադիր է հրաժարվել պարտադիր բաղադրիչից և այն դարձնել կամավոր:
Նախագծով նախատեսվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, որոնք զոհվել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ: Զինծառայողների մահվան դեպքում հատուցման գումարները կվճարվեն նրանց ընտանիքների անդամներին՝ ծնող, ամուսին, զավակ, զինծառայողի խնամքի տակ գտնվող անձին: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ-ում:
Հարակից հրապարակումներ`
- 1000 դրամը, հավանաբար կդառնա կամավոր. ՀԺ
- «1000 դրամների» հիմնադրամը միակն է լինելու, որտեղից չեն կարող գողանալ. Պատգամավոր
- Վիգեն Սարգսյանը այցելել է հերոսների շիրիմներին ու հասկացել, որ ինքը ճիշտ է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին