Իրանը պատրաստ է Համադանի ավիաբազան տրամադրել ռուսներին
Անհրաժեշտության դեպքում Թեհրանը կրկին պատրաստ է ռուսական ռազմական ինքնաթիռներին թույլ տալ օգտագործելու Համադանի ավիաբազան: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհանը:
«Սիրիայում իրավիճակը կարող է պահանջել, որ աջակցություն ցուցաբերենք ռուսական օդուժին: Անհրաժեշտության դեպքում մենք կանենք դա»,-ասել է նա:
Իրանն առաջին անգամ ավիաբազան տրամադրել է ռուսական օդուժին այս տարվա օգոստոսին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներին հարվածներ հասցնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին