Սիրիական բանակը Հալեպում ահաբեկիչների հենակետ է վերցրել
Սիրիայի զինված ուժերն աշխարհազորի դաշնակից ջոկատների աջակցությամբ ամբողջությամբ վերահսկողություն են վերցրել Մասակին-Հանանո թաղամասը, որը հանդիսանում էր Հալեպի արևելքում անօրինական կազմավորումների ամենախոշոր և կարևոր հենակետը,-գրում է «Ռիա նովոստի»-ն:
Վերջին մի քանի օրերին բանակային ստորաբաժանումները կրակ են բացել թաղամասում գրոհայինների դիրքերի վրա։ Այդ թաղամասն անցում է բացում հյուսիսային կողմից դեպի Հալեպի արևելյան շրջանների խորքը։ Կառավարական զորքերը ճակատի այդ հատվածում դիմակայել են գլխավորապես «Ջեյշ ալ-Ֆաթհ» զինված կոալիցիայի գրոհայիններին։
Դեռ երկուշաբթի օրը զորքերին հաջողվել էր Մասակին-Հանանոյի առաջին գծի պաշտպանությունը կոտրել, սակայն ամբողջովին ազատել հաջողվել է միայն այսօր:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան