Աշոտյան. Ինձ համար անհոգ եղեք
Այս պահին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր են շտապում ՀՀԿ անդամները: Քիչ անց այստեղ կմեկնարկի կուսակցության 16-րդ հերթական համագումարը: Նախատեսվում է, որ համագումարի ընթացքում ՀՀԿ ղեկավար կազմը փոփոխությունների է ենթարկվելու:
Համալիր շտապող Արմեն Աշոտյանից լրագրողները հետաքրքրվեցին, մտավախություն չունի՞, որ կզրկվի կուսակցության փոխնախագահի պաշտոնից:
«Անհոգ եղեք, մի մտահոգվեք, ինձ հետ ոչինչ չի պատահի»,-ասաց Աշոտյանն ու գնաց՝ չպատասխանելով այլ հարցերի:
Համագումարի նախօրեին հայտարարվեց, որ կուսակցության անդամագրվելու դիմում է ներկայացրել 7 հազար մարդ: Մինչ այդ կուսակցությանն անդամակցել էին վարչապետ Կարեն Կարապետյանն ու գործադիր մարմնի այլ անդամներ:
Հիշեցնենք, որ ՀՀԿ 15-րդ համագումարը հրավիրվել է 2014-ի մայիսին:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ում ունենալու են շատ լուրջ դերակատարում և միսիա. Շարմազանով
- Սյուրպրիզներ չեն լինելու, բոլոր փոփոխությունները կլինեն տրամաբանության շրջանակներում.ՀՀԿ խոսնակ
- Թադևոսյան. Վարչապետն ու չորս նախարարներըն արդեն ՀՀԿ շարքերում են
- Կարեն Կարապետյանի 7 պատճառները՝ ՀՀԿ-ին անդամակցելու որոշում կայացնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին