Անտրամաբանական կլիներ, եթե չհստակեցնեի իմ հարաբերությունները Հանրապետական կուսակցության հետ. Վիգեն Սարգսյան
«Շատ բարձր պատասխանատվություն եմ զգում և դա դիտում եմ որպես բարձր վստահության քվե», -այսօր Հանրապետական կուսակցության համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որը համագումարում ընտրվեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ:
Նախարարի խոսքով, կուսակցական գործունեությունը սահմանադրական բարեփոխումների արդյունքում ստանում է «նոր, շատ ավելի խորքային իմաստ», հետևաբար իր պատասխանատվությունը դրանից մեծանում է:
«Պաշտպանությունն այն ոլորտն է, որտեղ մենք ունենք այլ քաղաքական ուժերի, խորհրդարանում ներկայացված ուժերի լիարժեք աջակցությունն ու համակարծությունը, ուստի մենք ունենք մեծ աշխատանք կատարելու: Ես տրամադրված եմ վճռորոշ այդ աշխատանքը տեղ հասցնելու համար:
Անելու ենք ամեն ինչ, որ մեր զինված ուժերը դառնան ավելի թափանցիկ, ավելի հասկանալի, հարգված և անելու ենք այնպես, որ ոչ միայն սեր զգա ժողովուրդը զինվորի նկատմամբ, այլ նաև խորը վստահություն և ընդհանրապես, մեր ողջ սպայական համակարգի ու բանակի նկատմամբ», -լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սարգսյանը:
Նա ընդգծեց, որ որևէ պաշտոն ստանձնելիս միշտ հեռու է եղել այն մտքից, որ գալիս է «զրոյից սկսելու» և նշեց, որ գալիս է աջակցելու կուսակցությանը իր հետագա անելիքներում:
Հարցին, թե ինչո՞ւ նախկինում չէր անդամագրվում ՀՀԿ-ին և արդյոք կառավարության անդամ լինելը նպաստեց, որ դառնա ՀՀԿ անդամ, Վիգեն Սարգսյանն ի պատասխան հիշեցրեց, որ նախկինում հայեցողական բարձր պաշտոն զբաղեցնելով սերտ փոխգործակցել է ՀՀԿ-ի հետ, այնուհետև հավելեց.
«Դրա հետ մեկտեղ խորը տարբերություն կա հայեցողական բարձր պաշտոնի և քաղաքական պաշտոնի միջև: Իսկ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, դու չես գալիս նախարարությունը ղեկավարելու որպես անհատ, դու գալիս ես որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ: Եվ այդ առիթով ես անտրամաբանական գտա, ղեկավարելով քաղաքական բարձր պաշտոններից մեկը, չֆիքսեմ, չհստակեցնեմ իմ հարաբերությունները Հանրապետական կուսակցության հետ»:
Հարցին, թե եթե այլ կուսակցություն լիներ իշխանության ղեկին, ապա Սարգսյանը կանդամակցեր այդ կուսակցությա՞նը, Պաշտպանության նախարարը արձագանքեց.
«Երբ դառնում ես որևէ մեծամասնության կողմից սատարում ստացող նախարար, պետք է շատ ազնիվ լինես հասկանալու համար, որ դու այդ կուսակցության հենքով ես իրականացնում քո առաջարկած քաղաքականությունը: Հետևաբար եթե ես ընդունեի որևէ մեծամասնության առաջարկը՝ դառնալու նախարար, իհարկե, հաշվի կառնեի այդ կուսակցությանն անդամակցելու հնարավորությունը»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը իր կուսակիցներին
- ՀՀԿ գործադիր մարմնում կատարվել են փոփոխություններ
- ՀՀԿ նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը
- Սերժ Սարգսյան. Մենք ապագայատենչ ենք և հակադրվում ենք հետադիմությանը
- Էդի գազավիկներն էին, գազ տվեցին. Սարոյանը՝ ՀՀԿ-ին անդամագրումների մասին
- ՀՀԿ նախագահի տեղակալներից մեկը կունենա առաջին տեղակալի կարգավիճակ
- ՀՀԿ-ն շարունակում է զտել իր շարքերը սեփական շահեր լուծողներից. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյան. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ
- Դուք համոզվա՞ծ եք. Կարեն Կարապետյանը՝ ստիպողաբար անդամակցությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին