Արփինե Հովհաննիսյան. Քաղաքական դաշտն իր ներսում պետք է ներուժ գտնի փոփոխությունների համար
«ՀՀ նախագահի ելույթը ուղերձ էր հասարակությանն այն մասին, որ բարեփոխումները շարունակվում են և սկիզբ են դրվում նոր մոտեցումների»,- լրագրողների հետ ճեպազրույցում նման համոզմունք հայտնեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Այդ մոտեցումներին որոշակի առումով ադապտացվելու, հարմավելու, ընկալելու խնդիր ունեն բոլորը»,-ասաց նա:
Անդրադառնալով խորհրդարանական կառավարման համակարգում կուսակցությունների դերի բարձրացմանն ու կուսակցությունների ներքին ժողովրդավարությանը, Ա. Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ քաղաքական դաշտն իր ներսում պետք է ներուժ գտնի փոփոխությունների համար:
«Դրա համար արտաքին ազդակներ կարող են ծառայել նոր իրողությունները, այդ թվում նաև իրավական փոփոխությունները, կուսակցություններին առաջադրվելիք օրենսդրական պահանջները»,-ասաց նա:
Ա. Հովհաննիսյանը նշեց, որ խորհրդարանական համակարգի անցման թոհուբոհում կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունները:
«Մեր խորին համոզմամբ, կուսակցության գնահատումը չպետք է տան պետական մարմինները: Դրանք պետք է լինեն ընտրությունների արդյունքում ընտրողի գնահատական թե համապետական, թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ»,-ասաց Ա. Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին