ՀՀԿ գործադիր մարմնում կատարվել են փոփոխություններ
Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համարում ընտրվեց 21 հոգանոց գործադիր մարմին:
«Առաջնորդվելով ՀՀԿ կանոնադրությամբ, մեր գործադիր մարմնի համար սահմանված լիազորությունների և պարտականությունների իրականացման, կուսակցության ղեկավարման արդյունավետության ապահովման սկզբունքով, նկատի ունենալով, որ համագումարի պատվիրակների կողմից ներկայացվել է կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամության 21 թեկնածու, առաջարկում եմ գործադիր մարմնում ունենալ 21 անդամ»,- ասաց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Բաց քվեարկությամբ գործադիր մարմնի անդամներ ընտրվեցին՝ Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Արմեն Աշոտյանը, Կարեն Ավագյանը, Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Բեգլարյանը, Ռուբեն Թադևոսյանը, Մուշեղ Լալայանը, Կարեն Վիլհելմի Կարապետյանը, Կարեն Սարգսի Կարապետյանը, Հրանուշ Հակոբյանը, Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Տարոն Մարգարյանը, Գագիկ Մինասյանը, Հերմինե Նաղդալյանը, Սամվել Նիկոյանը, Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը, Սամվել Ֆարմանյանը, Վիգեն Սարգսյանը:
«Որոշակի փոփոխություններ կան մեր նախորդ գործադիր մարմնի համեմատ: Մենք լուծում ենք գործադիր մարմնի թարմացման խնդիր, ձեռնամուխ ենք լինում լուծելու որոշումներ կայացնելու գործում կանանց մասնակցության ավելացման հարցը, երիտասարդների ընդգրկմանը մեր գործադիր մարմնում: Հավաստիացնում եմ բոլորիդ, որ մենք աշխատելու ենք ավելի լավ, մենք այլ ճանապարհ չունենք»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ մոտակա օրերին կկայանա նորընտիր գործադիր մարմնի առաջին նիստը, որի ընթացքում, կուսակցության կանոնադրության համաձայն, կձևավորվի ՀՀԿ խորհրդի կազմը, այնուհետև կգումարեն խորհրդի անդրանիկ նիստը՝ ՀՀԿ նախագահի տեղակալներ ընտրելու, կուսակցության հանձնաժողովներ ձևավորելու, հանձնաժողովի նախագահներ ընտրելու, ՀՀԿ ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներ հաստատելու համար:
Նշենք, որ մինչ այս ՀՀԿ գործադիր մարմնի անդամներն էին՝ Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Արմեն Աշոտյան, Ռազմիկ Զոհրաբյան, Մուշեղ Լալայան, Գալուստ Սահակյան, Ռուբեն Թադևոսյան, Կարեն Ավագյան, Վահրամ Բաղդասարյան, Գագիկ Բեգլարյան, Դերենիկ Դումանյան, Կարեն Սարգսի Կարապետյան, Հրանուշ Հակոբյան, Դավիթ Հարությունյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Մինասյան, Հերմինե Նաղդալյան, Սամվել Նիկոյան, Էդուարդ Շարմազանով:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը
- Սերժ Սարգսյան. Մենք ապագայատենչ ենք և հակադրվում ենք հետադիմությանը
- Էդի գազավիկներն էին, գազ տվեցին. Սարոյանը՝ ՀՀԿ-ին անդամագրումների մասին
- ՀՀԿ նախագահի տեղակալներից մեկը կունենա առաջին տեղակալի կարգավիճակ
- ՀՀԿ-ն շարունակում է զտել իր շարքերը սեփական շահեր լուծողներից. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյան. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ
- Ս.Նիկոյան. Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ ամենակարևոր խնդիրներին
- Նեղանալը տղամարդու համար չէ. Գագիկ Բեգլարյան
- Սերժ Սարգսյան. Սփյուռքի հարցում փոխելու ենք սլաքները
- Զինվորները մեր ապագա նախարարներն ու վարչապետերն են. Սերժ Սարգսյան
- Զբաղվում եմ բիզնեսով, կարիերաս նորմալ ա. Սուրիկ Խաչատրյան
- Սերժ Սարգսյան. Մեր առաջնահերթ խնդիրն է 2017-ի գարնանը կազմակերպել ու անցկացնել անբիծ ընտրություններ
- Սերժ Սարգսյան. Գալիք ընտրություններում վստահություն քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կգլխավորի Կարեն Կարապետյանը
- Այսուհետ անհետանալու են մարդ-կուսակցությունները կամ ակումբ-կուսակցությունները. Սերժ Սարգսյան
- ՀՀԿ համագումարում ուղերձներով հանդես եկան արտասահմանյան գործընկեր կուսակցությունները
- Երբ մարդիկ աշխատանքից դուրս են գալիս, չի նշանակում, թե նրանցից ազատվում են. Բեգլարյան
- ՀՀ նախագահը ողջունեց վարչապետի ՀՀԿ-ական դառնալը
- ՀՀԿ համագումարը մեկնարկեց
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան