Սերժ Սարգսյան. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ
«Խորապես համոզված եմ, որ Արցախի հարցը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով: Բանակցությունները հաջողությամբ պսակելու համար անհրաժեշտ է, որ կողմերը բանակցեն բարեխղճորեն: Սակայն ոչ պակաս կարևոր է, որ կողմերը նաև հստակ և իրատեսորեն գնահատեն ուժերի առկա հավասարակշռությունը»,- այսօր տեղի ունեցող ՀՀԿ 16-րդ համագումարի ժամանակ իր ծավալույն ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ադրբեջանը շարունակում է հոխորտալ թե փորձելու է ուժի ու բռնության կիրառմամբ իր կամքը պարտադրել մեզ: Ապրիլին Ադրբեջանը լայնածավալ հաձակում սանձազերծեց Արցախի դեմ՝ պատերազմի հանցագործություններ կատարելով խաղաղ բնակչության և ռազմագերիների հանդեպ: Ադրբեջանի այդ ագրեսիան լուրջ հարված հասցրեց բանակցային գործընթացին: Այժմ հիմնախնդրի կարգավորման ջնաքրը բաժանվել են ապրիլից առաջ և ապրիլից հետո փուլերի: Թե առաջ, թե հետո, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը: Հայաստանը և Արցախը պատերազմ սկսելու պատճառ չունեն: Սա է մեր և Ադրբեջանի մոտեցումնեի ամենաէական տարբերությունը»,- հայտարարել է ՀՀ և ՀՀԿ նախագահը:
ԼՂ խնդրի լուծման հեռանկարի հետ կապված հանրապետության ղեկավարը նշեց, որ մեր դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել:
«Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ, մնացած բոլոր հարցերը ածանցյալ են: Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական և արդար լուծումը խնդրի կարգավորմանը զուգահեռ: Քանի դեռ այս հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որևէ այլ հարց լուծում չի կարող գտնել:
Մենք հստակ գնահատում ենք տարածաշրջանում եղած ուժերի հավասաակշռությունը: Մենք Բաքուն գրավելու և կապիտուլյացիա պարտադրելու ռազմաքաղաքական խնդիր չենք հետապնդում: Սակայն նաև շատ լավ գնահատում ենք, թե ինչ տեսակի անդառնալի կորուստ կարող ենք հասցնել հակառակորդին: Կարծում եմ՝ ավելի մանրամասնելու կարիքը չկա:
Մենք չենք մտնելու սպառազինությունների մրցավազքի մեջ: Դրանում որևէ իմաստ չենք տեսնում: Դրա փոխարեն մենք լավ պատկերացնում ենք մեր զինված ուժերի առջև դրված խնդիրները: Մեր ռեսուրսները լիովին բավարարում են այդ խնդիրները լուծելու համար»,- նշել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ս.Նիկոյան. Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ ամենակարևոր խնդիրներին
- Սերժ Սարգսյան. Սփյուռքի հարցում փոխելու ենք սլաքները
- Զինվորները մեր ապագա նախարարներն ու վարչապետերն են. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյան. Մեր առաջնահերթ խնդիրն է 2017-ի գարնանը կազմակերպել ու անցկացնել անբիծ ընտրություններ
- Սերժ Սարգսյան. Գալիք ընտրություններում վստահություն քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կգլխավորի Կարեն Կարապետյանը
- Այսուհետ անհետանալու են մարդ-կուսակցությունները կամ ակումբ-կուսակցությունները. Սերժ Սարգսյան
- ՀՀԿ համագումարում ուղերձներով հանդես եկան արտասահմանյան գործընկեր կուսակցությունները
- ՀՀ նախագահը ողջունեց վարչապետի ՀՀԿ-ական դառնալը
- ՀՀԿ համագումարը մեկնարկեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին