Ինչի՞ ա ձեր մեջ առավոտից նման ագրեսիա, եղանակը ֆանտաստիկ է. Վարչապետը՝ լրագրողներին
«Յոթը կետով ես բացատրել եմ, թե ինչու եմ անդամագրվել Հանրապետական կուսակցությանը», -այսօր ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե մարդիկ կան, ովքեր 70 կետ կարող են առաջարկել, թե ինչու չեն անդամակցի ՀՀԿ-ին, վարչապետը արձագանքեց. «Թող առաջարկեն»:
Մյուս հարցին, թե մտավախություն չունի՞ որ իմիջի անկում կունենա վարչապետը ՀՀԿ-ին անդամակցելով, Կարապետյանը պատասխանեց կարճ. «Չունեմ»:
Մյուս լրագրողը հետաքրքրվեց, թե այս պահին ստվերը կրճատելու, գործարարներին ստվերից դուրս բերելու ուղղությամբ ի՞նչ քայեր են ձեռնարկվում, Կարապետյանը պատասխանեց հարցով. «Դուք հետևում ե՞ք մեր գործունեությանը: Այնտեղ բոլոր քայլերը ուղղված են հավասար մրցակցային դաշտ ստեղծելուն, շուկան բացելուն և այլն»:
Նաև հարց հնչեց, թե ո՞վ է բանան ներկրող երկրորդ տնտեսվարող ընկերությունը, որը խոչընդոտների էր հանդիպել մաքսային ծառայությունում: «Ո՞նց եք կարծում, ես յուրաքանչյուր ներկրողի անունը պետք է իմանա՞մ»:
Լրագրողները տեղեկացրին, որ հայաստանյան շուկա բանան ներկրող խոշոր ընկերությունը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի «Քեթրին» ընկերությունն է, որը մենաշնորհային դիրք ունի: «Շատ լավ», -արձագանքեց վաչապետը: Տեղեկությանը, թե հենց նրանք են խոչընդոտել նոր ներկրողին, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ով է խոչընդոտել, բայց էլ ոչ մեկ չի խոչընդոտելու»:
Հարցը, թե ՀՀԿ-ին անդամագրվելը երկարացնո՞ւմ է իր պաշտոնավարման ժամկետը, վարչապետը չարձագանքեց:
Սակայն նրա՝ ՀՀԿ-ին անդամակցության մասին լրագրողների համառ հարցերին ի պատասխան վարչապետը նյարդայնացավ ու նկատեց. «Ինչի՞ ա ձեր մեջ առավոտից այդպիսի ագրեսիա, եղանակը ֆանտաստիկ է»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան