ՀՀԿ-ն շարունակում է զտել իր շարքերը սեփական շահեր լուծողներից. Սերժ Սարգսյան
ՀՀԿ-ն բավականաչափ զտել է իր շարքերը սեփական շահեր լուծողներից: Այս մասին ՀՀԿ 16-րդ համագումարի ժամանակ իր ծրագրային ելույթում հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգայանը:
«ՀՀԿ-ի մեխանիկական աճը մեր նպատակը չէ, քիչ ջանքեր չենք ներդրել կուսակացական մեխանիզմի արդյունավետ աշխատանքի համար, ունենք ձեռքբերումներ, բայց մեր պատկերացրած համակարգից մենք դեռ հեռու ենք: ՀՀԿ-ն շարունակում է քայլ առ քայլ ամրապնդել կուսակցական բարդ և բազմաշերտ համակարգը, բարձրացնել ծրագրային նպատակներին համահունչ ազդեցության արդյունավետությունը: Այս տարվա ընթացքում սկզբնական կազմակերպությունների քանակն ավելացել է 22-ով: ՀՀԿ-ն նոր անդամներով համալրելուն զուգահեռ շարքերը բավականաչափ զտել ենք նաև ՀՀԿ-ի տանիքի ներքո թաքնված սեփական ինչ ինչ խնդիրներ լուծողներից: ՀՀԿ-ի կազմում 18-40 տարիքային խումբն է ներկայացնում կուսակիցների 35 տոկոսից ավելին, կանայք մեծամասնություն են և կազմում են կուսակցականների 54 տոկոսը», - ընդգծեց նախագահը:
Ըստ Սերժ Սարգսյանի` ՀՀԿ-ն իշխողն է և պատասխանատվություն է ստանձնել երկրի քաղաքական օրակարգն առաջ տանելու համար, և այսօր պետք է ամփոփվի, թե որքան են իրենք կարողացել հասարական-քաղաքական դաշտը պատրաստել խաղի նոր կաննոններին:
ՀՀԿ առաջնորդը միևնույն ժամանակ նշել է, որ կուսակցությունն ունի նաև աչք ծակող խնդիրներ, որոնք վերաբերում են հրապարակային գործունեություն ծավալող կուսակցականներին:
«Իհարկե, հղկվել է հանրապետականների հանրային խոսքն ու ոճը, քամահրական կամ վիրավորական պատասխանելն ընդդիմախոսներին, ուժի դիրքերից հանդես գալը, ծաղրելը և այլն: Բոլոր այս տիպի երևույթները նվազել են, բայց չի կարելի չնկատել նաև, որ մեր գործընկերները ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետում մտքեր, որոնք սխալ ազդակներ են հաղորդում հասարակությանը, աղավաղաում են կուսակցության հեղինակությունը: Բոլորը պետք է ընդունեն, որ ցանկացած հանրային խոսք տնային աշխատանք է պահանջում, ամենագետների ժամանակներն անցել են, ապագան աշխատասեր գործիչներինն է»,- շեշտեց նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ նախագահի տեղակալներից մեկը կունենա առաջին տեղակալի կարգավիճակ
- Սերժ Սարգսյան. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ
- Ս.Նիկոյան. Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ ամենակարևոր խնդիրներին
- Սերժ Սարգսյան. Սփյուռքի հարցում փոխելու ենք սլաքները
- Զինվորները մեր ապագա նախարարներն ու վարչապետերն են. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյան. Մեր առաջնահերթ խնդիրն է 2017-ի գարնանը կազմակերպել ու անցկացնել անբիծ ընտրություններ
- Սերժ Սարգսյան. Գալիք ընտրություններում վստահություն քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կգլխավորի Կարեն Կարապետյանը
- Այսուհետ անհետանալու են մարդ-կուսակցությունները կամ ակումբ-կուսակցությունները. Սերժ Սարգսյան
- ՀՀԿ համագումարում ուղերձներով հանդես եկան արտասահմանյան գործընկեր կուսակցությունները
- ՀՀ նախագահը ողջունեց վարչապետի ՀՀԿ-ական դառնալը
- ՀՀԿ համագումարը մեկնարկեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին