Սեուլում հակակառավարական ակցիային ակնկալվում են 1,5 միլիոն մասնակից
Սեուլում Հարավային Կորեայի գործող նախագահ Պակ Կին Հեի դեմ ուղղված բողոքի այսօրվա ակցիան հնարավոր է հավաքի մասնակիցների ռեկորդային թիվ: Կազմակերպիչներն ակնկալում են, որ քաղաքի փողոցներ դուրս կգա մինչև 1,5 միլիոն մարդ: Այս մասին գրումէ Ռիա նովոստին:
Այսօրվա ակցիան արդեն կլինի հինգերորդն՝ ուղղված նախագահի դեմ: Ինչպես նախորդ ակցիաների ժամանակ, այս ակցիային էլ մասնակցելու են Հարավայի Կորեայի ընդդիմադիր երեք կուսակցության ներկայացուցիչներ, ինչպես նաև ավելի քան 1,5 հազար հասարակական կազմակերպության անդամներ:
Ցուցարարներին առաջին անգամ հնարավորություն է տրվել մինչև 200 մետր մոտենալ նախագահի նստավայրին, ինչն, իր հերթին, անհանգստություն է առաջացրել իրավապահների մոտ:
Անվտանգությունն ապահովելու համար 25 հազար ոստիկան է ներգրավել աշխատանքներում:
Պակ Կին Հեի շուրջ քաղաքական սկանդալը սկսվել էր այն ժամանակ, երբ հայտնի էր դարձել, որ նրա ընկերուհին միջամտել է պետական գործերին:
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Կորեայում ընդդիմությունն առաջարկել է արգելել նախագահին դուրս գալ երկրից
- Հարավկորեացիները կրկին բողոքում են իրենց նախագահի դեմ
- Ամուսնալուծություն՝ կորեական ձևով
- Սեուլում նախատեսում են այսօր անցկացնել ամենաբազմամարդ հանրահավաքը
- Հարավկորեացիները բողոքում են նախագահի ընկերուհու՝ երկրի գործերին խառնվելու համար
- Սեուլում հազարավոր մարդիկ պահանջում են երկրի նախագահի հրաժարականը
- Սեուլում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջելով նախագահի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան