Զբաղվում եմ բիզնեսով, կարիերաս նորմալ ա. Սուրիկ Խաչատրյան
Սյունիքին պարտքեր թողնելու մասին տեղեկությունները Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այսօր ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց և այդ մասին հարց տված լրագրողին առաջարկեց՝ եթե դրանք կան, փակել:
«Գնա մուծի դե», -ասաց Խաչատրյանը:
Մյուս հարցին, թե գալիք խորհրդարանական ընտրություններում վարկանիշային ցուցակով հնարավո՞ր է առաջադրվի Խաչատրյանը պատըասխանեց. «Հըլը դա պարզ չի, կորոշենք»:
Ընդհանրապես ընտրություններին մասնակցելու մասին հարցերին ի պատասխան նախկին պաշտոնյան ասում էր, որ անորոշ է:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին վարչապետ Կարեն Կարապետյանի անդամակցելուն, Խաչատրյանն ասաց, որ իր համար անսպասելի չէր. «Կարեն Կարապետյանը նույն թիմի անդամ էր, դրա մեջ ի՞նչ կա»:
Անդրադառնալով Սյունիքի նորանշանակ մարզպետի գործունեությանը, Խաչատրյանն ասաց, որ նորմալ է վերաբերվում. «Նորմալ հարաբերություններ ունեմ նրա հետ: Նորմալ աշխատում ա, իրավիճակին տեղյակ ա, էս տարիների ընթացքում մարզի բոլոր տարածաշրջաններին ծանոթ ա, ժողովրդի մեծամասնության հետ շփում ունի»:
Իր ներկայիս գործունեության մասին հարցերին ի պատասխան Խաչատրյանն ասաց, որ զբաղվում է բիզնեսով. «Զբաղվում եմ բիզնեսով»:
Իսկ ինչպե՞ս է պատկերացնմում հետագա կարիերան հարցին, նախկին մարզպետը պատասխանեց. «Ժողովուրդ ջան, իմ կարիերան նորմալ ա, ես իմ աշխատանքները ունեմ, որևիցե սպասելիքներ չունեմ: Կարող եք հանգիստ լինեմ»:
Հնարավո՞ր է վերադառնա կառավարություն, պաշտոն զբաղեցնի, հարցին ի պատասխան նախկին մարզպետն ասաց, որ եթե իշխանությունը ցանկանա, ինքը պատրաստ է:
Մյուս հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ նոր մարզպետը ազատվում է Սուրիկ Խաչատրյանի մերձավորներից, նախկին պաշտոնյան պատասխանեց. «Ըտենց բան չկա, շառուշուռ մի արեք»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին