«Արսենալն» Ուիլշիրին նոր պայմանագիր կառաջարկի
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ լոնդոնյան ակումբը նոր պայմանագիր կառաջարկի կիսապաշտպան Ջեկ Ուիլշիրին, ով վարձավճարով հանդես է գալիս «Բորնմուտում»։
«Երբ ես հնարավորություն եմ ունենում՝ դիտելու Ուիլշիրի խաղը, անպայման դա անում եմ։ Ես գոհ եմ նրա առաջընթացից։ Նրան վարձավճարով բաց թողնելու որոշումը ճիշտ էր։ Նա խաղայիհն պրակտիկա է ստանում ու ավելի ուժեղանում։
Արդյոք Ուիլշիրին նոր պայմանագիր կառաջարկվի՞։ Անկասկած։ Կուզեի այդ հարցը լուծել մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն ոչ մինչև «Բորնմուտի» հետ հանդիպումը»,- Վենգերի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Ավելացնենք, որ անգլիական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի «Արսենալ»-«Բորնմուտ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 27-ին։