«Բարսելոնը» պատրաստվում է ձմռանը հրավիրել Իվանովիչին
«Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանում կարող է համալրել «Բարսելոնի» շարքերը։
Կատալոնցիները շարունակում են փնտրել այնպիսի խաղացողի, ով կարող է համալրել աջ պաշտպանի դիրքը։ Ավելի վաղ հաղորդվել է, որ «Յուվենթուսի» ֆուտբոլիստ Շտեֆան Լիխշտայները կարող է տեղափոխվել «Բարսելոն», իսկ «Ծեր սինյորան» պետք է պայմանագիր ստորագրեր Իվանովիչի հետ։ Հիմա էլ տեղեկություն է տարածվել, որ «Բարսելոնին» ավելի շատ հետաքրքրում է Իվանովիչը, որը ներկա պահին խաղային պրակտիկայի խնդիր ունի։ 3-4-3 մարտավարության մեջ, որն օգտագործում է «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, տեղ չի գտնվել Իվանովիչի համար, քանզի իտալացի մասնագետը նախապատվությունը տալիս է Կեյհիլ-Լուիս-Ասպիլիկուետա եռյակին։
Հարկ է նշել, որ «Բարսելոնը» շատ էժան գնով կարող է գնել Իվանովիչի տրանսֆերը, քանի որ լոնդոնյան ակումբի հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017 թ. ամառը։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։