
Նեղանալը տղամարդու համար չէ. Գագիկ Բեգլարյան
Այսօր ՀՀԿ համագումարից առաջ Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք նեղացել է, որ այժմ կառավարության կազմում չէ:
«Նեղանալը տղամարդու համար չէ: Մի քանի անգամ ասել եմ՝ եթե այն տղամարդը…ձեզանից էլ եթե ինչ-որ մի տղամարդ կնեղանա, նրան ընդհանրապես չընդունեք», -ճեպազրույցում ի պատասխան ասաց Բեգլարյանը:
Մյուս հարցին, թե ինչո՞վ է զբաղվում հիմա, նախկին պաշտոնյան պատասխանեց. «Առայժմ ընենց լավ հանգստանում եմ, թոռնիկիս հետ, մեր տանը, Երևանում»: