Զինվորները մեր ապագա նախարարներն ու վարչապետերն են. Սերժ Սարգսյան
«Հայաստանի զինված ուժերը պետք է լինի աշխարհում լավագույններից մեկը, դրա համար մենք ունենք ամենակարևոր նախադրյալը, անփոխարինելի հարստությունը, որ մեր խրոխտ զինվորներն ու սպաներն են»,- ՀՀԿ 16-րդ հերթական համագումարում իր ելույթում նշեց ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքով՝ ժամկետային ծառայության զինվորները, մեր երկրի ապագան են, նրանք մեր ապագա նախարարներն ու վարչապետերն են, մեր գիտնականներն ու գործարարները, մեր դեսպաններն ու մարզպետները:
«Բանակային փորձառություն, գումարած բարձրագույն և որակյալ կրթություն, սա մեր վաղվա հասարակությունն է, որ ձևավորվում է արդեն այսօր, բոլորիս աչքի առաջ»,- ելույթում նշեց Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը նաև նշեց, որ հայ մտավորականության մի նոր ու հզոր շերտ է ձևավորվել մեզանում, ինչը նախկինում չկար. «Այդ շերտը մեր սպայակազմն է, որը դառնում է մեր էլիտայի արժանավոր հատվածը: Ազգի մտավոր և պաշտոնական վերնախավի մաս կազմելը պետք է լինի մեր ամենաառողջ և կիրթ պատանիների ցանկությունը: Սպան հեղինակություն է վայելում հասարակության մեջ, քանի-որ նրա կենագրությունը, պատմություն է կյանքում հաջողակ լինելու մասին»,- ասաց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Մեր առաջնահերթ խնդիրն է 2017-ի գարնանը կազմակերպել ու անցկացնել անբիծ ընտրություններ
- Սերժ Սարգսյան. Գալիք ընտրություններում վստահություն քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կգլխավորի Կարեն Կարապետյանը
- Այսուհետ անհետանալու են մարդ-կուսակցությունները կամ ակումբ-կուսակցությունները. Սերժ Սարգսյան
- ՀՀ նախագահը ողջունեց վարչապետի ՀՀԿ-ական դառնալը
- ՀՀԿ համագումարը մեկնարկեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին