Իլյումժինով. «Կաստրոն սիրում էր շախմատ խաղալ»
Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն սիրում էր շախմատ խաղալ, և նրա մահը հսկայական կորուստ էր ողջ աշխարհի համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Միջազգային շախմատի ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը։ Կաստրոն մահացել նոյեմբերի 25-ին, 91 տարեկան հասակում։
«Ֆիդելը շատ էր սիրում շախմատ, Կուբայում մարդիկ պաշտում են այդ խաղը։ Չե Գևարան սիրում էր շախմատը, իսկ Կաստրոն ոչ միայն խաղում էր, այլև մասնակցում մրցաշարերի,- ասել է Իլյումժինովը։- Այսպես՝ մոտ 9 տարի առաջ, երբ արդեն հիվանդ էր, Ֆիդելը Հավանայի հրապարակում մասնակցեց միաժամանակյա խաղի սեանսի։ Մոտ 5 հազար սեղան էր տեղադրվել, և երբ Ֆիդելին ոչ-ոքի առաջարկվեց, նա մերժեց ու խաղաց մինչև վերջ։
Կաստրոն լեգենդ է, խորհրդանշան։ Մեկ անգամ չէ ընդունել մեր գրոսմայստերներին։ Եվ նրա մահը կորուստ է ողջ շախմատային աշխարհի ու մեզ համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան